Գերմանիայի Technische Universitat Munchen համալսարանի մասնագետները պնդում են, որ կեսնուրախ կանանց դժվար է հասնել ղեկավար պաշտոնի,-այս մասին գրում է ladynews.am-ը:

Գտնականները պնդում են, որ ղեկավար կինը պետք է լինի խիստ, համառ և առաջնորդության հակված: Սակայն անգամ այս բոլոր հատկանիշների առկայությամբ հաճախ կանայք չեն կարողանում հասնել ղեկավար պաշտոնի պարզ գենդերային կարծրատիպերի պատճառով:

Տնտեսագիտության TUM ընկերության կողմից անցկացվել է հետազոտություն: Տրաբեր ընկերությունների աշխատակիցներ պետք է ընտրություն կատարեին մի խումբ մարդկանցից' ում կցանկանայն տեսնել իրենց ղեկավարի պաշտոնում և ում են համարում «պոտենցիալ լիդեր»: Նաև պետք է նշեին այն հատկանիշները, որոնց համար կատարել են իրենց ընտրությունը:

Պարզվել է, որ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք կոլեկտիվի հետ աշխատելու, բանակցություններ վարելու, ռազմավարությաուն մշակելու ունակությունները բնորոշ էին շատ թեկնածու կանանց: Սակայն ընտրություն կատարողների մեծամասնությունը որպես իրենց ղեկավար տեսնում էր արական սեռի ներկայացուցիչների: Միաժամանակ այն կանայք, ովքեր հպարտ և խիստ կեցվածք ունեին, ստացել են առավել բարձր միավորներ, քան թեթև և կենսուրախները: