ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել , այն ինչը ներկայացրել եմ այս տարվա ընթացքում 7 թե 8 հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հրապարակային եւ աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում: Ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Այո, այդ գրագրությունը գաղտնի է, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրանց բովանդակությունը»,-ասաց նա: