Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պատասխանելով Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» վերաբերյալ «Ա1+»-ի հարցին, ասել է. «Ես չեմ ուզում` իրավիճակը էնպես նկարագրեմ, որ մեզ ամեն ինչ հաջողվում է, էդպես չի: Խնդիրները բնագավառում շատ են` և՛ հուշարձանների հետ կապված, և՛ ներդրողների: Տարբեր շահերի համադրման խնդիր կա, օրինակ` նույն շուկան շատ վատ շինարարական վիճակում էր` սեյսմիկ վիճակը, կոնստրուկտիվ ամրությունը և այլն: Այն մասնավոր օբյեկտ է, պետությունը վստահորեն չի կարող նախատեսել և բոլոր հուշարձանների համար գումար տրամադրել, մենք այդքան հարուստ չենք:
Մասնավոր ներդրողի գումարները անշուշտ պետք է օգտագործել` ի շահ հուշարձանի, պարզապես երբեք չպետք է լինի էնպես, որ ներդրողի շահը գերակայի ճարտարապետական արժեքի շահին: Այդուհանդերձ, հնարավոր են փոփոխություններ` ցանկացած հուշարձանի վերաբերյալ պետք է լինեն նրա պահպանման ռեժիմի սահմանափակում»:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիս ամսին համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որոնցում հստակ երևում էր, որ 2 օրվա ընթացքում քանդվել է «Փակ շուկայի» 4 կամար: Ներկայումս կամարների 50 տոկոսը քանդված է: Այդ ընթացքում, երբ քանդում էին պատմամշակութային հուշարձանի կամարները, Նարեկ Սարգսյանը զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, և ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ մշակույթի նախարարությունը չխոչընդոտեցին սեփա