Սերժը <<մերժվեց>> էն պահին,երբ որ կորցրեց քաղաքական իրականության հետ կապը.
Հիմի էսա. Էսքանից հետո դեռ ՔՊ աջակիցների ու պաշտոնյաների մի ստվար զանգված ասում է `թե բա ինչի պիտի կոմպրոմիսի գնանք այս կամ այն ուժի հետ . Էն լուցկու չոփիկների պատմություննա.


Որովհետեւ հարգելիներս`
մայրաքաղաքում `անգամ այս նվազ մասնակցությամբ `դուք պարտվել եք,ու էնպես չի ,որ երկրորդ փուլ գնաց ավելի լավ վիճակում եք լինելու,կամ ավելի շատ մասնակցության տեմպի դեպքում ավելի բարձր տոկոս եք հավաքելու`ուղիղ հակառակը ։
ՔՊ-ի էլեկտորատը Երեւանում այնքան էր,որքան որ հավաքել եք. Տանը մնացած ՔՊ ընտրողները մինիմալ թիվ են կազմում ,կամ առհասարակ չկան։
Ու ընդհանրապես մեկ-մեկ `առավելեւս խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո գոնե կարելի էր սեփական քիթը Բաբելոնյան աշտարակի բարձրությունից իջեցնել ու լսել սրտացավ ու մտածողություն ունեցող մարդկանց խորհուրդները ։


Առաջին `Հայկ Մարությանը նախորդ ընտրությանը հավաքել էր 70% -ից ավել ու դա միայն ՔՊ-ի ու հեղափոխության շնորհիվ չէր ,այլ նաեւ իր սեփական անձի ու պոպուլյարության,ինչի հետ ՔՊ-ն էդպես էլ չառերեսվեց ։
Հաջորդը`Ավինյան Տիգրանը հանրային սեր չի վայելում .գուցե լավ տեխնոկրատ է,բայց նման մարդիկ նշանակովի պաշտոնների համար են ընկալելի ,ոչ ընտրովի ։Անգամ Հրաչյա Սարգսյանին ավելի շատ էին քվեարկելու ։


Երրորդը`ՔՊ-ն միշտ էլ Երեւանում թույլ է եղել ու մարզերից է ստացել գլոբալ աջակցություն,իսկ այսպես կոչված նախկինները Երեւանում կայուն էլեկտորատ ունեն ։
Չորրորդ`ձեր քաղաքական վարքը արդեն դրդում է,որ անգամ ձեր մոտակա շրջապատը ձեզ քվե չտա,որ քթներդ առնի քարին ,ու էդ բաբելոնյան աշտարակից իջնեք ։
Հինգերորդ` էն <<գյոզալ>> թավիշը ձեզ չներեցին։


Հուսով եմ ,գոնե հիմա լուռ դասեր կքաղեք `ֆեյքերի ու տյոտյաների վրա հիմնվելու փոխարեն,որովհետեւ էս խորհուրդները ձեզ հաստատ ավելին են տալու,քան էդ ֆեյսբուքյան անիմաստ իմիտացիան։


Չի կարելի էսքան մեծամտանալ ու էսքան կտրվել իրականությունից ։
Հուսով եմ ,հաջորդիվ քայլերը կլինեն ողջամտության սահմաններում ։Էսքանը ։

https://www.facebook.com/harut.mkrtchyan1/posts/pfbid0dkZrdPmF3n8GkZmbmodhpcwSLabGmR4CHdAHQ1qvPsQtmSZvinpGUcQQsKduC32El