Եթե դու ընդդիմություն ես, իշխանափոխության ես ձգտում։ Այս մասին ասաց ԱԱԿ-ի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայկ Մարությանը պետք է հայտարարի ամբողջական իշխանափոխության մասին։
«Մենք մնում ենք մեր դիրքերին։ Մենք հայտնել ենք մեր մոտեցումները, դրանք շատ հստակ են, կարծում եմ՝ անկեղծ են թե՛ ընտրողների, թե՛ քաղաքական ուժերի նկատմամբ։ Որեւէ կուսակցության նպատակը իշխանության հասնելն է, առավել եւս ընդդիմադիր կուսակցության գլխավոր նպատակը։ Այսինքն՝ եթե դու ընդդիմություն ես, իշխանափոխության ես ձգտում։ Սա քաղաքագիտական տարրական ճշմարտություն է, որի մենք նույնպես բացառություն չենք»,- ասաց Կարապետյանը։
Նա նաեւ ասաց, որ Հայկ Մարությանը այդ թեմայով պարբերաբար խոսել է նախընտրական քաորզարշավի ընթացքում։