Հայաստանի անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էին՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ Բելառուսի «Միասին» երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի հայազգի բարերարների աջակցությամբ:

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը եւ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ալեքսանդր Պոլյակովը:

Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաղդասարյանի, Կոմիտասի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: