Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից »,- պատմեց պատգամավորը:


Ավելի վաղ գնդակոծության մասին հաղորդել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: