ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր տեսակետը կհնչեցնի հայտարարության միջոցով:

Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց Պարույր Հայրիկյանը:

«Իմ գործընկերները հայտարարություն եմ պատրաստում և իրենք ուզում են, որ շուտ արվի այդ հայտարարությունը, իսկ չեմ ուզում, որ շուտ լինի»,-իր խոսքում նշեց Պարույր Հայրիկյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ո՞րն է պատճառը, որ Հայրիկյանը չի ուզում, որ շուտ պատրաստ լինի հայտարարությունը, ԱԻՄ առաջնորդը անեկդոտ պատմեց և խնդրեց, որ համբերությամբ սպասենք իր հայտարարությանը: