Սերժ Թանկյանն իր հետեւորդների հետ շարունակում է կիսվել Արցախում տեղի ունեցած իրադարձություններով։ Ինստագրամյան իր նոր տեսանյութում աշխարհահռչակ ռոք երաժիշտը նշել է, որ 9 ամիս շարունակ արցախահայությանը շրջափակման մեջ պահելուց հետո՝ զրկելով նրանց սննդից ու այլ անհրաժեշտ պարագաներից, Ադրբեջանը անցել է հարձակման՝ պատճառելով մարդկային աղետ։
;Հազարավոր մարդիկ հավաքված են Ստեփանակերտի օդանավակայանում, խնդրում են, որ իրենց տարհանեն։ Սա մարդկային մեծ աղետ է, մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին, բայց հիմա ունենք միայն խոսքեր՝ ոչ մի սանկցիա, ինչպես, օրինակ, կիրառվեց Ռուսաստանի հանդեպ։ Սակայն գործելու ժամանակն է։ Այս մարդկանց բռնությունից փրկելու միակ միջոցը իրենց տներում թողնելն է՝ միջազգային խաղաղապահների հսկողության ներքո»։
Երաժիշտը կոչ է արել ԱՄՆ-ի ներկայացուցչական կողմին ցուցաբերել արդարություն։ «Ես ահազանգում է ՄԱԿ-ին Արցախ ուղարկել խաղաղապահ զորք։ Այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Նրանց պարտականությունն էր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, նրանց պարտականությունն էր դադարեցնել ադրբեջանական ագրեսիան, բայց նրանք ոչինչ չարեցին։ Ես կասեի՝ այն միջազգային խաղացողները, որոնք ոչինչ չեն արել, հանցակիցն են այս ամենի»։
Never Again-ն այսուհետ չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց, դա վերաբերում է բոլորին, ովքեր ականատես են եղել մարդկության դեմ այս հանցանքին, հավելել է Թանկյանը։
Տեսանյութին կից նա գրել է՝ «Ադրբեջանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ։ Ռուսաստանը մեղավոր է ցեղասպանության մեջ։ Պակիստանը, Իսրայելը, ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանցակից են»։
View this post on Instagram