Արցախ-Սփյուռք- Հայաստան կապը մեծ ներդրում ունի Արցախի կայացման գործում: Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում հյուրընկալվելիս նման տեսակետ արտահայտեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքերով, առաջնային պետք է ամրանա երկրի անվտանգությունը, այնուհետև՝ տնտեսությունը:

«Երբ մենք խոսում ենք անվտանգության ապահովման մասին, ապա ես չեմ զլանում ասել, որ այդ անվտանգության գործում մեծ ներդրում ունի մեր երկրի բնակչութունը», - նշեց նա:

Նրա խոսքերով, պետք է   ամրանա այդ անվտանգությունը  և զարգանա տնտեսությունը, քանի որ ԼՂՀ նախագահի խոսքերով,  այդ ամբողջականության մեջ է հաջողվում դիմակայել և իրականացնել լայն աշխատանքներ:

«Մենք մեր տնտեսւթյունը բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ կրթություն, էներգետիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բայց մենք կողմնակից ենք համաչափ զարգացմանը և մեր գործողություններն իրականացնում ենք այդ ցանկությունից ելնելով, մենք եղել և մնում ենք այդ համաչափ զարգացման կողմնակից», - նշեց նա:

Բ. Սահակյանի խոսքերով, իրենք ստիպված են ամեն անգամ նոր միջոցներ ներդնել անվտանգության ապահովման համար, քանի որ բոլորն էլ գիտեն, որ կա մի թշնամի, որի դեմ պայքարել է պետք: «Քանի որ վերջինս իրականացնում է լկտի քաղաքականություն և դրա դեմ պայքարել է  պետք միայն լավ անվտանգության շնորհիվ», - եզրափակեց նա: