Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել արցախահայությանը։
«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում իրավիճակի զարգացմանը։ Պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են: Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։ Նախագահ Ալիևը պետք է թույլ տա օգնության ազատ հոսքը՝ առանց պայմանների կամ սահմանափակումների»,- գրել է Շիֆը իր X միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ստեփանակերտ-Ասկերա ավտոճանապարհից ոչ հեռու բենզինի պահեստում ուժգին պայթյուն էր որոտացել։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվն անցնում է 200-ից։