Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։
«Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։
Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում», - գրել է նա։
Artsakh President’s decree on dissolving the Republic is illegal & illegitimate:
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 28, 2023
1. No President has the power to dissolve the Republic formed by the people with referendum;
2. That decree was signed as a result of Azerbaijani harsh aggression & threat of force.
It’s null & void.