«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դեռեւս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները եւ մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, եւ անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու եւ Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար:
Հայկական պետության եւ դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի թուրք-ադրբեջանական ցուցակներում ընդգրկված, դեռեւս Արցախում գտնվող հայ ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների տարհանումն Արցախից, որպեսզի թուրքերի` հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը ձախողվի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի եւ օգտագործի դիվանագիտական բոլոր լծակները` ձախողելու թշնամու ծրագրերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում