ՀՀ նախագահական ընտրություններին ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները ոչինչ չեն ասում Վարդան Սեդրակյանին:

Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը և նշեց, որ ինքը դեռ սպասում է ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

«Երբ ԿԸՀ-ն կհայտարարի պաշտոնական արդյունքները, այդ ժամանակ էլ մամուլի ասուլիս կանեմ և կխոսեմ»,-իր խոսքում նշեց Վարդան Սեդրակյանը:

Հարցին, թե ինչ-որ բա՞ն է փոխվելու պաշտոնական արդյուքները հրապարակվելուց հետո, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Կյանքում կարող է ամեն ինչ, ամեն վարկյան փոխվի»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե եղե՞լ են իր շտաբի կողմից արձանագրված ընտրախախտումներ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Դրա համար պետք է ունենաս վստահված անձեր, կոնկրետ փաստեր, ես վստահված անձեր չեմ ունեցել, ընտրության օրն էլ  ընդհանրապես իմ շտաբը չի աշխատել»: