Եվրամիությունը Հայաստանի կողքին է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ տեղահանվածներին օգնելու հարցում։ Ես այս մասին հեռախոսազրույցի ժամանակ ասել եմ Նիկոլ Փաշինյանին։


Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել ենք 5,2 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն։ Հանձնակատարը ուրբաթ օրը կմեկնի հետագա կարիքները գնահատելու համար»,-գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: