Մեր անկախությունը վտանգտի տակ է, չպետք է այսպիսի երկրում ապրենք: Այսօր «Ժառանգության» համազգային երթի ժամանակ այսպիսի բացման խոսքով հանդես եկավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այն մարդը, ով ստրկացված վիճակում հայտարարում է միանձնյա որոշումներ, պետք է հեռանա պաշտոնից:
Նա նաև հավելեց, որ այսպիսի դեպք գրանցվել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ կրկին միանձնա որոշում կայացվեց՝ առանց
ժողովրդի կարծիքը հարցնելուց:
Նա խնդրեց Տեր Գրիգորին օրհնել իրենց հավաքն, այնուհետև խոսքը տրամադրեց
ելույթ ունեցողներին:
Փոխգնդապետ-ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ելույթ ունենալով «Ժառանգության» համազգային երթի ժամանակ, նշեց, որ պատերազմի տարիներին իրենք պայքարում
էին Արցախի և Հայաստանի անկախության համար, սակայն այսօրվա անկախությունն այն չէ, ինչ պետք է լիներ:
«Այսօր հավաքվել ենք, որ մեր բողոքն արտահայտենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մենք՝ ազատամարտիկներս, կողմ ենք նրան, որի մեր բողոքը դարձնենք պահանջ, ոչ թե միայն բողոքենք», - նշեց նա, հավելելով, որ ազատամարտիկների
բողոքն ուղղված է բոլորին: