Եթե այս օրը կոչվեր ինքնորոշման օր, ապա չէր լինի «Լևոնորոշման», «Ռոբերտորոշման»
և «Սերժորոշման» օր, բայց, ցավոք, այն կոչվում է անկախության օր: Այսօր «Ժառանգության» համազգային երթի ժամանակ այսպիսի խոսքով հանդես եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Մենք որոշել էինք առանձին հանրահավաք անցկացնել, սակայն հետագայում պարզվեց, որ քաղաքապետարանը նույն օրը երկու հանրահավաք է թույլատրել, այդ պատճառով խորհրդակեցինք Րաֆֆիի հետ և որոշվեց մասնակցել նրանց հավաքին», - նշեց նա:
Նա անդրադարձավ նաև Մաքսային միությանը, նշելով, որ գոյություն չունի այդպիսի միավորում, այլ՝ ծրագրում են այսպիսի բան ստեղծել: «Սակայն տագնապ կա, որ վաղը բոլորը հրաժարվելու են և մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը, կամ Ռուսաստանն էլ դուրս կգա և կմնա միայն «փչացած» Հայաստանը: Այս որոշումով մեզ փչացրին», - նշեց նա:
Պ. Հայրիկյանը սպասում էր, որ նախագահը կգար և կասեր, որ իրեն շանտաժի են ենթարկել, պատերազմով սպառնացել են և այդ է այսպիսի որոշման պատճառը: