ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար միևնույն է իր հանդեպ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի և մյուս երկու ամբաստանյալների ճակատագիրը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդը:
Նա նաև նշեց, որ, եթե իր համար միևնույն չլիներ նրանց դատապարտվելու կամ չդապարտվելու հարցը, ապա կմասնակցեր դատական նիստերին:
Մեր այն հարցին, թե ինչու՞ կամ ո՞ր ժամանակից սկսած այլևս չի մասնակցում դատական նիստերին, նա նշեց, որ շատ վաղուց: «Չեմ գնում ու վերջ», - եզրափակեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ինտեղի կունենա Վարդան Սեդրակյանի նև մյուս երկու ամբաստանյալների դատական հերթական դատական նիստը, որի ընթացքում նախատեսված է հրապարակել վերջիններիս դատավճիռը: Հիշեցնենք նաև, որ նրանք մեղադրվում են ԱԻՄ առաջնորդի մահափորձի կազմակերպման մեջ: