Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 04: 00-ի սահմաններում Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների
խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Կարապետյանի
վարած «Lexus» մակնիշի 55 TT 551 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա
Վլադիմիր Դիլանյանի վարած «Nissan maxima» մակնիշի 15 ՏԼ 910 համարանիշի
ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com, վթարի հետևանքով «Nissan
maxima» -ի ուղևորուհի 56-ամյա Կարինե Դիլանյանը և «Lexus»-ի ուղևորներ՝
20-ամյա Վիկա Նազարյանը և 21-ամյա Սոֆիա Կարապետյանը մարմնական
վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը սովորում է, Հայաստանի Պետական
Տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետում, իսկ Վ. Դիլանյանը
աշխատում է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունում:

Վիրավորներ Վ Նազարյանը սովորում է Երևանի Պետական համալսարանի
Սոցիոլոգիայի ֆակուլտետում, Ս. Կարապետյանը՝ նույն համալսարանի Միջազգային
հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Իսկ Կ.
Դիլանյանը Անհատ ձեռներեց է: