ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի  պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ
ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ
նկութերը.
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների
վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական
ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի
կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության
արդյունքների վերաբերյալ,
-ՀՀ կրթության և գիտության
նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին
մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի
շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և
սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի,
Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17,
Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ
դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի
ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և
բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության
կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության
արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների
վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային
տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից
կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների
վերաբերյալ,
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում
պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների
պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման
ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված
միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված
միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև
պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված
վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների
վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
«Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից
կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների
վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների
վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
«Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ»
պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված
վերահսկողության արդյունքների վերաբերյալ:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ 
-ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի
նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի
ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման
նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ