Մենք հայտարարում ենք Ալ Աքսայի գրոհին մեր աջակցությունը, եւ մենք վստահ ենք, որ Դիմադրության ճակատն էլ է աջակցում նրան,- ասել է իսլամական պետության առաջնորդի գլխավոր զինվորական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, տեղեկացրել է Mehr-ը։

Սավաֆին աջակցություն է հայտնել «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողությանը եւ ասել. «մենք պաղեստինցի մոջահեդների հետ ենք մինչեւ Պաղեստինի եւ Ալ Քուդսի ազատագրումը»։

«Մենք աջակցում ենք Ալ Աքսայի գրոհին, եւ մենք վստահ ենք, որ աջակցում է նաեւ Դիմադրության ճակատը»,- ասել է գեներալ-մայորը։

«Մենք սիոնիստների կողմից Պաղեստինի երեխաների զանգվածային սպանությունների վկաներն ենք։ Պաղեստինցի երեխաների եւ դեռահասների սպանությունները սիոնիստների կողմից կատարվում են միջազգային կազմակերպությունների լռության ներքո, եւ մենք չենք տեսնում միջազգային կազմակերպությունների որեւէ արձագանք»,- ասել է նա։

Նա նաեւ հայտարարել է, որ Պաղեստինի երեխաները «ենթարկվում են հոգեկան եւ ֆիզիկական կտտանքների սիոնիստական վարչակարգի բանտերում, եւ անգամ որոշ պաղեստինցի երեխաներ տնային կալանքի տակ են կամ արտաքսվել են սիոնիստական վարչակարգի կողմից»։