Ինչպես հայտնի է, ս.թ. հոկտեմբերի 15-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի է ունենալու 2014թ. Աշխարհի Գավաթի Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները բացառիկ հնարավորություն ունեն նույն ինքնաթիռով, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել Իտալիա եւ ներկա լինել Իտալիա-Հայաստան հանդիպմանը: Ընդառաջելով բազմաթիվ երկրպագուների խնդրանքին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 14-16-ը կազմակերպում է Երևան-Նեապոլ-Երևան չարտերային չվերթը եւ երկրպագուների ուղեւորությունը: Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն ինքնաթիռով Նեապոլ մեկնել ցանկացող երկրպագուները կարող են ձեռք բերել ուղեւորության համապատասխան փաթեթները՝ դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Խանջյան 27 հասցեով: Ուղեւորության փաթեթն իր մեջ ներառում է. -ինքնաթիռի տոմսը, -հյուրանոցը (նախաճաշով) -Օդանավակայան-հյուրանոց տրանսֆերը -Հյուրանոց-մարզադաշտ տրանսֆերը -Իտալիա-Հայաստան հանդիպման տոմսը Հոկտեմբերի 14-16-ը մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. -3x4 չափի երկու լուսանկար -Անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն 3 ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը -Անձնագրի 2-5 էջերի պատճենները և այլ էջերի պատճենները, որտեղ կան վերջին երեք տարվա մուտքի արտոնագրեր -Ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն (հոկտեմբերի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում) -Տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն) -Տեղեկանք բանկային հաշվի վերջին վեց ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն) կամ ճանապարհորդական չեկեր Բոլոր բնօրինակ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն: Փաստաթղթերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա պետք է ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը նեռարյալ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 54-54-69, 54-14-05 հեռախոսահամարներով: Նշենք, որ տեղերն անսահմանափակ չեն: