Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը եւ «C-squared» ընկերությունը ներկայացնում են «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։
Համերգի ծրագիր ընդգրված է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Կհնչի նաեւ Վահե Մելիքսեթյանին նվիրված «Ելար» երգը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված ուսանողների։
Համերգի դիրիժորը Հարություն Արզումանյանն է։