Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության բոլոր խմբերին ու հոսանքներին՝ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության կապակցությամբ, հայտնում է ISNA-ն։
«Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել օկուպացված տարածքներում օկուպանտների դեմ դիմադրության և զինված գործողությունների ոլորտում», - ասել է Քանանին։
ISNA-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շնորհավորում է պաղեստինյան ժողովրդին և «տարածաշրջանի բոլոր հակասիոնիստական դիմադրության խմբերին ու հոսանքներին, այդ թվում՝ պաղեստինյան հողում, պաղեստինյան ազգի հերոսական դիմադրության համար»: