Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին երկրի կառավարության արտակարգ նիստ է անցկացնում, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով կառավարության գրասենյակը։
Դրա տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունենում Իսրայելի պաշտպանության նախարարության և անվտանգության ուժերի շենքերի համալիրում՝ Թել Ավիվում, ուր Նեթանյահուն ժամանել է շաբաթ ավելի վաղ՝ անվտանգության բլոկի ղեկավարության հետ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օպերատիվ հանդիպումներ անցկացնելու (Վարչապետի նստավայրը և հիմնական կառավարական հաստատությունները գտնվում են Երուսաղեմում, որտեղ սովորաբար տեղի են ունենում կառավարության նիստերը)