«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է այն ընտրատարածքում, որտեղ բացարձակ արդյունքով հաղթել են, ներկայացնել այնպիսի մի մարդու թեկնածություն, ով պարկեշտ և համեստ անձնավորություն է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում իրենց կողմից առաջադրված թեկնածու Սամվել Հայրապետյանին, այսպիսի տեսակետ արտահայտեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նա աշխատում է՝ վաստակելու համար ժողովրդի վստահությունը, - նշեց նա, հավելելով, որ ինքը մյուս շաբաթ կմիանա նրա քարոզարշավին:

Նա նաև հայտարարեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ այնտեղի անվտանգության ներկայացուցիչների միջոցով, բերման է ենթարկել Սամվել Հայրապետյանին զրույցի: «Որտեղ նախկին մարզպետը ներկա մարզպետի հոր հետ փորձեցին ճնշել Սամվելին: Բայց ինքն ուժեղ մարդ է, անկաշառ մարդ է և չի վախենում լարվածությունից», - նշեց նա:

 

Լուսանկարը ՝ Ֆոտոլուր