Թուրքիայի մի շարք նահանգներում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել բողոքելու Գազայում Իսրայելի գործողությունների դեմ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Իզմիրում, Քոջաէլիում, Նեվշեհիրում, Քենիայում եւ այլ նահանգներում հակաիսրայելական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։
Բողոքի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցիներին եւ դատապարտել Իսրայելի գործողությունները Գազայում խաղաղ բնակչության դեմ։