Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել են Աշդոդի, Աշկելոնի, Թել Ավիվի և Սդերոտի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Բրիգադները ավելի վաղ հայտնել էին Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին:
«Ի պատասխան բնակելի շենքերի հրետակոծության՝ ալ-Կասամ բրիգադները 120 հրթիռներից բաղկացած մեծ համազրակ են ուղղում Աշդոդի և Աշքելոնի վրա», - ասվում է բրիգադների հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտնել է, որ կրկին հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Այն նաև ավելացրել է, որ հրթիռներն արձակվել են Սդերոտի ուղղությամբ՝ «այնտեղ տեղակայված ալ-Կասամի ուժերին աջակցելու համար»։