22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի նորեկը ստացել է քվեարկությանը մասնակցած երկրպագուների ձայների 60 տոկոսը։
Ընթացիկ մրցաշրջանում Սեւիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդում» խփել է 6 գոլ եւ թիմի լավագույն ռմբարկուն է։