Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու․ Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ հայտարարությունը։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»-ընդգծել է նա: