«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել;
Թկնեծաուի առաջադրման ժամկետը մինչև ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը:
Թե ինչու՞ կանգ առան հենց Մանվել Բադալյանի թեկնածության վրա, հաշվի առնելով, որ ՔՊ-ն նախորդ անգամ տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը, հիմա ի՞նչ ակնկալիքով են նոր թեկնածու առաջադրում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մեր այս հարցերին ի պատասխան, ասաց.
«Սահմանադրությամբ և օրենքով սահմանված մեր լիազորությունն է ներկայացնել թեկնածու, մենք ներկայացնում ենք արժանապատիվ, իսկ թե ի՞նչ կանի իշխանությունը՝ չեմ կարող ասել: Մյուս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ԱԺ նիստին կհնչեն»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում