Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ խթանելու խաղաղ բանակցությունները և պայմաններ ստեղծել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համար, հինգշաբթի օրը ասել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը:

Նա հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարարության Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆայել Հարպազի հետ։

«Չինաստանը դատապարտում է գործողությունները, որոնք վնասում են անմեղ քաղաքացիներին, և կոչ է անում կրակի և բռնության շուտափույթ դադարեցման, ինչպես նաև խաղաղության բանակցությունների վերսկսման», – ասել է Ցզյունը:

Հատուկ բանագնացը հավելել է, որ «Չինաստանը «Պաղեստինի հարցում» չունի անձնական շահեր և միշտ կանգնած է խաղաղության, արդարության և անաչառության կողքին»։

«Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Իսրայելն ու Պաղեստինը կարող են խաղաղ գոյակցել, և պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ խաղաղ բանակցությունները առաջ մղելու և խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար»,- հավելել է նա։