Իսրայելական կործանիչները օպերատիվ շտաբին հարվածելու ժամանակ, որը զինյալներն օգտագործում էին անցած օրվա ընթացքում, ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, որը մասնակցում էր անցած շաբաթվա հարձակումներին, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։

«ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի ժամանակ սպանվել է Մերադ Աբու Մերադը, որը գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի օդային համակարգը Գազա քաղաքում եւ պատասխանատու էր ահաբեկիչներին ղեկավարելու համար շաբաթ օրվա հարձակման ժամանակ»,- ասել են ՑԱԽԱԼ-ում։


Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր կործանիչները ուրբաթ օրը հարվածներ են հասցրել նաեւ Գազայի ամբողջ հատվածին՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի եւ «Նուհբայի» զինյալների օբյեկտներին, որոնք խախտել էին սահմանի պարագիծը եւ գլխավորել ներթափանցումն Իսրայել անցած շաբաթ օրը։

Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ավիահարվածները։

Տուժած շրջաններից են փախստականների Ալ-Նուսեյրաթ ճամբարը, Գազայի հյուսիսի հատվածները եւ Ալ-Շանթին Գազայի արեւմուտքում, նշվել է նախարարության հայտարարությունում։

Տեղեկություններ են ստացվել նաեւ ծովային ռմբակոծությունների մասին Արեւմտյան ափի երկայնքով եւ Խան-Յունիսից արեւմուտք։