«Ժողովուրդ» թերթը գրում է` «ԼՂ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։ Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, և զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.–ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն)։
Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել։ «Ժողովուրդ»–ը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, սակայն նա տվեց մշտական պատասխան. «Նախաքննությունը դեռևս շարունակվում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Գոմեշի միս մատակարարած ընկերությունը սկսել է փոխհատուցել ԼՂ ՊԲ–ին
