Դա տեղի ունեցավ այն բանից մի քանի վայրկյան առաջ, երբ մենք վերածվեցինք դրան։ Մեկ վայրկյան նրանից առաջ, երբ վերածվեցինք դրան՝ նրան, ով մեզ պահում էր երկաթյա երախում եւ բաց չէր թողնում։ Մեկ վայրկյան այն բանից առաջ, երբ մենք դարձանք դատարկ անոթներ, վախկոտ, ագահ, կոռումպացված, եսասեր, ժլատ, մեծամտության մոլուցքով տարված եւ բարոյապես սնանկներ։ Այս մասին գրել է Haaretz-ը՝ կոշտ քննադատելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը։
«Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պատմության մեջ կմնա որպես մեկը, որը երկիրը դրեց քայաքայման եզրին։ Բայց ֆիզիկական ոչնչացմանը պետք է նախորդի բանականության քայքայումը։ Բենիամին Նեթանյահուն իսրայելական ոգու վերացման ղեկավարն է։ Նա քայքայեց իսրայելական հոգեվիճակը, որպեսզի այն համապատասխանի իր սեփական փչացած, դատարկ ու անզգա ոգուն։
Նա թիրախավորել է ցանկացած վայր, որտեղ բարոյական առանցք է տեսել, յուրաքանչյուր մարդու, որի մեջ բարոյական լիցք է տեսել, եւ յուրաքանչյուր խմբի, որի մեջ բարոյական հստակություն է տեսել»,- գրել է պարբերականը։