« Ժամանակ» թերթը գրում է, որ հրապարակված «Բուդաղյանները պատրաստվում են վրեժի» վերտառությամբ հոդվածից հետո ՊՆ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նշված հրապարակման մեջ Բուդաղյանների ազգականները, խոսելով Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին, նշել էին. «Ասում են՝ Լիսկան 4 միլիոն դոլար է տվել դատախազին՝ իր տղային ազատ արձակելու համար»:
Թղթակիցը Խաչատրյաններին մոտ կանգնած իրենց աղբյուրներից փորձել է ճշտել տեղեկության՝ իրականությանը համապատասխանելը: Նրանք նշել են, որ այդ մասին իմացել են facebook-ի գրառումների և ասեկոսեների միջոցով:
Իսկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Էմիլ Բուդաղյանը, անդրադառնալով 4մլն. դոլար կաշառքի մասին լուրերին, նշել է, որ նման բան չի կարող ասել, որովհետև այդ մասին ոչինչ չգիտի: