Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան<<ՌԱՖ>> և <<Երազ>> մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող բոլոր շենքերը: Աշխատանքները սկսելու նպատակով հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և ներկայացնել ֆինանսական գնահատական:
16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման մասով զեկուցվել է, որ արդեն իսկ պատվիրված են նախագծերը և լայն թափով շարունակվում են նախապատրաստական աշխատանքները:  Հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակում ավարտել աշխատանքներն ու բնակչությանն ապահովել բնականոն գազամատակարարմամբ:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 167 ընտանիք, 23 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Թեժ գծերի աշխատանքի և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 108 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հնարավոր բոլոր եղանակներով բնակիչներին իրազեկել քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող  թեժ գծերի հեռախոսահամարների մասին:
ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար, Բանակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն: Հանձնարարվել է տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել նաև վարչական շրջաններում:
և հասարակայնության հետ կապերի վարչություն



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					