Այսօր վարչապետ Նաթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը չի արգելափակի Եգիպտոսից Գազա մարդասիրական բեռների փոխադրումը, «եթե խոսքը գնում է Գազայի հատվածի հարավային խաղաղ բնակչության սննդի, ջրի և դեղորայքի մասին», հաղորդում է BBC-ն։
Իսրայելական ընտանիքները, որոնց հարազատները պատանդ են պահվում Գազայում, վրդովված են իշխանությունների այս որոշումից, հայտնում է Times of Israel-ը։
Պատանդների ընտանիքներն ասում են, որ մարդասիրական օգնությունը չպետք է մտնի Գազա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդներ պահել: Վերջին տվյալներով՝ զինյալները պատանդ են պահում մոտ 200 մարդու։