ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցրել հրթիռների եւ անօդաչուների ստեղծման իրանական ծրագրերի դեմ։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է մտցրել 11 ֆիզիկական, 8 իրավաբանական անձանց եւ մեկ նավի դեմ, որը տեղակայվում է Իրանում, Հոնկոնգում, Չինաստանում եւ Վենեսուելայում»,- նշվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ OFAC-ը «այս գործողությունը ձեռնարկում է պետդեպարտամենտի հետ միասին, որը ցուցակ կմտցնի 8 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կապված են հրթիռների, սովորական սպառազինությունների եւ անօդաչուների ոլորտի գործունեության հետ»։