Եղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 21-ին մեր տարածքում կդիտվի արագ փոփոխվող, ամպոտ եղանակ: Ամենուրեք ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, ամպրոպ, տեղումների հավանականությունը հատկապես մեծ կլինի օրվա 2րդ կեսին: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի: Տեղեկացում ենք, որ կիրակի սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:
Եղանակը Երևանում
Սեպտեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, ցերեկային ժամերին և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև, քամի 7-10մ/վրկ: Գիշերը +15+17, ցերեկը +26+28, երեկոյան +20+22:


