Բունդեսլիգայում առաջին խաղերով Բորուսիան ստիպեց իր մրցակիցներին հարգել իրեն: Յուրգեն Կլոպի թիմը շարունակում է բոլորին նայել մրցանակային աղյուսակի վերևից, ի հակադրություն անցած տարվա, երբ թույլ տվեց Բավարիային առաջ անցնել իրենից և այն էլ մեծ տարբերությամբ: Բորուսիան հույսով է իր այդ հաջող խաղերի շարքը շարունակել նաև շաբաթ օրը կայանալիք Նյուրնբերգի դեմ խաղում և այդպիսով արագորեն մոռանալ Նեապոլում կրած պարտության մասին: Այս մասին փոխանցում է Բունդեսլիագայի պաշտոնական կայքը: 
Ընդ որում մեկ տարի առաջ Բորուսիայից առաջին միավորները խլող եղավ Նյուրնբերգը: Այն ժամանակ դա առաջին փոքր հատվածն էր դորտմունդցիների համար, որը չկարողացավ վերականգնվել մինչև մրցաշրջանի երկրորդ կեսի սկիզբը: Հենց դրա հետևանքով Բավարիան կարողացավ առաջ անցնել մեծ տարբերությամբ: Այսպիսով կարելի է ասել, որ Նյուրնբերգը դարձավ Բորուսիայի բոլոր անհաջողությունների սկիզբը:
Սակայն Բորուսիայի համար Բունդեսլիգայում ամեն ինչ այլ կերպ է դրսևորվում: Յուրգեն Կլոպի նպատակասլաց, արագ և հուսալի խաղը դրսևորվեց ոչ միայն վերջին Համբուրգի դեմ խաղի ժամանակ, որտեղ Բորուսիան հաղթանակ տարավ 6:2 հաշվով: Հինգերորդ տուրում Պիեր Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում, սակայն գերմանական ակումբի երկու նորեկները հարձակվողական կարգի ֆուտբոլիստները միայն առաջնությունում Բորուսիայի հաջողությունների մի մասն են կազմում:
Երկու հարձակողական կարգի նորեկների՝ Մխիթարյանի և Օբամեյանգի արագությունը նշանակալի ավանդ է ունենում ակումբի հաղթանակաների մեջ, ինչը նկատում են թիմի նաև մյուս ֆոևտբոլիստները: Նուրի Շահինը այս կապակցությամբ նշել է. «Միկին մեծ ֆանտազիա և հավելյալ խորամանկություն է բերում մեր խաղին իր փոխանցումներով, արագացումներով և դիրքի փոփոխություններով,իսկ Օբաման մեր արագ ակումբին ավելի հավելյալ արագություն է բերում»:
Սակայն Մխիթարյանը և Օբամեյանգը ոչ միայն հարստացնում են ակումբի խաղը, այլ նաև ուժեղացնում են պահեստային նստարանը, ինչին օգնում է նաև Նուրի Շահինի վերադարձը այս տարվա ձմռան: Չնայած գերմանական ակումբի խաղի նկատմամբ դեռևս հարցեր են առաջանում պաշտպանական գծի կապակցությամբ: Սոկրատիսի և Հումմելսի կորուստները Նապոլի դեմ խաղում ակնհայտ դարձրեցին այդ հարցերը: