Այսօր Անկախության 22-րդ տարեդարձն է:

Նախատեսված է պաշտոնական ընդունելություն, բազմաթիվ միջոցառումներ:

ժամը 16.00-ին Ազատության հրապարակից կսկսվի անկախության համազգային երթը, իսկ  ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում կկայանա Նունե Եսայանի համերգը: 

Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե` ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու ամիս անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: