Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ հաղթանակից հետո Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տնային հանդիպումից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրառելով․ «Վերադարձ առաջին տեղ»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլի շնորհիվ։
«Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։