Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ժամը 16:00-ի սահմաններում պատրաստվում է դադարեցնել հացադուլը:
Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում նշեց Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ Անդրիաս Ղուկասյանին հացադուլից հետո հարկավոր է որոշակի ժամանակ, որպեսզի ապաքինվի:
Խոսելով ՀՀ նախագահական ըտրությունների նախընտրական արդդյունքների մասին, Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետը նշեց, որ իրենք ի սկզբանե հայտարարել էին, որ ընտրությունները կեղծված են:
«Մենք հենց սկզբից էլ ասում էինք, որ ընտրությունները կեղծիքների ոլորտում են ընթանալու: Մենք շարունակում ենք հակված լինել նույն տեսակետին և այսօր ոչինչ չի փոխվել մեզ մոտ»,-իր խոսքում նշեց Արմեն Գրիգորյանը:
Ամփոփոելով ՀՀ նախագահի թեկնածուի 29-օրյա հացադուլը, Արմեն Գրիգորյանը նշեց, որ իրենց հաջողվել է հասնել իրենց նպատակին:
«Մենք վարկանիշի համար չենք պայքարել, մենք պայքարել ենք քաղաքական խնդիրը օրակարգում պահելու համար ու մեզ հաջողվել է»,-իր խոսքում նշեց Արմեն Գրիգորյանը: