Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը բաց կթողնի մոտ 10 ամիս, հաղորդում է O Globo-ն։
Ձախ ծնկահոդի վնասվածքից հետո Նեյմարը պետք է վիրահատվի հայրենիքում։
Նեյմարը ծնկի ծանր վնասվածքը ստացել էր Ուրուգվայի թիմի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Բրազիլիան պարտվել էր 0:2 հաշվով։
Բրազիլացի ֆուտբոլիստն այս տարվա մարտին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել եւ խաղադաշտ դուրս չէր եկել մոտ 5 ամիս։