Yerevan.Today | Սիրուշոն ներկայացրել է pregomesh-ի նոր տեսականինՍիրուշոն ներկայացրել է արծաթյա զարդերի իր բրենդի՝ PreGomesh-ի նոր՝ գոտիների հավաքածուն, ու ներկայացրել հերոսուհու պատմությունը։

Նա գրել է, որ գովազդային հոլովակում նկարահանված Լիլիան ծնվել եւ մեծացել է Արցախում․ «Նա իր 2 ամսական որդուն՝ Մոնթեին գրկած 40 ժամ դժվարություններով լի ճանապարհ է անցել՝ թողնելով իր տունը։ Նրա աչքերում պայքար է, ցավ, բայց նրան կոտրել հնարավոր չէ»,-հավելել է երգչուհին։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Pregomesh ✣ (@pregomesh)

Տեսանյութը նկարել է Գեորգի Ալեքսանյանը, ով Ստեփանակերտից է․ «Ինքն իր մեջ պայքարում է այն մտքի հետ, որ տուն՝ Ստեփանակերտ, այլեւս չի կարողանալու գնալ»,-պատմել է Սիրուշոն,-«Լինի թե՛ զարդ, թե՛ երգ, այն, ինչ ստեղծում եմ, հենց այսպիսի մարդկանց մասին է՝ հայի այս տեսակից ոգեշնչված, որը որքան էլ ջղայնացած եւ հիասթափված, բայց շարունակում է լավը ստեղծել եւ առաջ մղվել»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)