«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան:
Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում:
Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տեւական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ:
ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում