Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանը մեկուսարանից ազատ է արձակվել իրավապահների հետ համագործակցելու արդյունքում:

Լուրի հետ ԶԼՄ-ները հրապարակում էին նաև ձեռնաշղթայված «Պզոյի» լուսանկարը: Shamshyan. com-ի մոսկովյան աղբյուրներից հայտնի դարձավ, որ տեղեկությունները նշված լուրի վերաբերյալ ամբողջովին հերյուրանքներ են և դրանք չեն համապատասխանում իրականությանը, և «Պզոն» մեկուսարանից ազատ է արձակվել, քանի որ իրավապահները չեն ունեցել լուրջ ապացույցներ, ինչի արդյունքում «Պզոն» երկար ժամանակ կմնա ճաղերի ետևում:

Իսկ մեկուսարանից դուրս գալու ժամանակ նրան դիմավորել են հանցագործ աշխարհի մեծ թվով կարկառուն ներկայացուցիչներ, ովքեր նրան ուղեկցել են մինչև ինչ-որ ամառանոց: Shamshyan.com-ը ներկայացնում է նաև «Պզոյի» իրական լուսանկարը, որը կհերքի զանգվածային լրատվամիջոցներով տարածված նրա կեղծ լուսանկարի առկայությունը: