Իսրայելը ակտիվորեն գնում է ռումբեր, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ՝ մի քանի ճակատներում մարտերին պատրաստվելու համար: Դա տեղի է ունենում Եմենի հութիների կողմից Իսրայելի տարածք անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թեւավոր հրթիռներ արձակելու հետ կապված, հայտնում է Ynet պորտալը։
Նրա խոսքով, արդեն մոտ 1,5 միլիարդ դոլար է ծախսվել ինչպես Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի, այնպես էլ արտասահմանյան երկրների կողմից արտադրված զենքի գնման վրա։ Առաքված նմուշների մի մասն արդեն օգտագործվում է մարտի դաշտում, ինչպես նաև թիկունքի պաշտպանություն ապահովելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարարության Զենքի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը ավելի քան 750 միլիոն դոլար է ներդրել պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման համար։
Երկրում 651 արդյունաբերական օբյեկտ է տեղափոխվել ռազմական հենակետ, գրում է Ynet-ը։ Բացի այդ, հազարավոր բեռնատարներ և մեքենաներ են պահանջվել ռազմական օգտագործման համար, նշում է պորտալը։