Ս․թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը։
Դեսպանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է խարսխվի տարածաշրջանի խաղաղությունը։ Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ որևէ սպառնալիքի անթույլատրելիությունը։